«Կարող էի աշխատել այլ երկրում, որտեղ տիտղոսն առաջնության մեկնարկից առաջ գրպանումս կլիներ». Մոուրինյու
«Ման. Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատասխանել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչից դուրս մնալուց հետո իրեն քննադատողներին:
«Ես որոշեցի տեղափոխվել «ՄՅՈւ», որովհետև ինձ մարտահրավեր էր պետք: Կարող էի աշխատել այլ երկրում, որտեղ չեմպիոնական տիտղոսը մրցաշրջանի մեկնարկից առաջ գրպանումս կլիներ, բայց ես այստեղ եմ և չեմ պատրաստվում հեռանալ: Չեմ պատրաստվում փոխել իմ համոզմունքները: Կա մի արտահայտություն՝ ցանկացած պատ դուռ ունի: Չեմ պատրաստվում փախչել կամ արտասվել այն բանի համար, որ սուլել են ինձ:
Չեմ թաքնվի թունելում կամ անմիջապես չեմ վազի այնտեղ: Ես առաջինն եմ հաջորդ անգամ խաղադաշտ դուրս գալիս: Հարգում եմ երկրպագուներին, բայց ոչնչից չեմ վախենում, չեմ վախենում պատասխանատվությունից:
Երբ ես 20 տարեկան էի, ես ոչինչ էի ֆուտբոլում: Հիմա, երբ 55 տարեկան եմ, ես այն եմ, ինչ կամ: Այս ամենին ես հասել եմ աշխատանքի, տաղանդի և մտածողության շնորհիվ: Հիշում եմ, որ երկար տարիներ այն մարդկանց համար, ովքեր չէին սիրում ինձ, շատ բարդ էր. «Նա կրկին հաղթեց, նա կրկին հաղթեց»,- ասում էին նրանք: Եվ հիմա, երբ ես 10 ամիս ոչինչ չեմ նվաճել, երբ «Չելսի»-ին և «Լիվերպուլ»-ին հաղթելուց հետո պարտվեցի «Սևիլիա»-ին, եկել է նրանց երջանկության ժամը:
Կրոնն ինձ սովորեցրել է, որ պետք է ուրախանալ ուրիշների հաջողություններով, անգամ եթե նրանք քո թշնամիներն են: Թող լինի այդպես: Ես երջանիկ մարդ եմ և լիովին գոհ եմ ինձնից»,-Մոուրինյուի խոսքերն է մեջբերում «կարմիր սատանաներ»-ի մամուլի ծառայությունը:

Աղբյուրը՝ sportal.am