Աշխարհ

17.03.2018 15:44


Թուրք նախարարը նշել է ամուսնության համար «ամենահարմար» տարիքը

Թուրք նախարարը նշել է ամուսնության համար «ամենահարմար» տարիքը

Թուրքիայի Կրոնական գործերի նախարար Ալի Էրբաշը թուրքական հեռուստաալիքներից մեկի եթերում խոսել է ամուսնության համար «հարմար տարիքի» մասին։

Նախարարը, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ ներկայումս թուրքերի շրջանում ավելացել է «ուշ ամուսնությունների» թիվը՝ նշել է, որ ամուսնության համար ամենահարմար տարիքը 18-25 տարեկանն է։

«25 տարեկանից հետո և կանայք, և տղամարդիկ դժվարությամբ են ընտրություն անում։ Բացի այդ մեծ տարիքում զույգերը դժվարանում են միմյանց հասկանալ ու ընդունել»,-ասել է նախարարն ու ավելացրել, որ իր երկու դուստրերն ամուսնացել են 22 տարեկանում։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը