Աշխարհ

16.03.2018 21:51


Թուրք պաշտոնյա. «Առանց գլխաշորի աշակերտուհի տեսնելիս նյարդայնանում եմ»

Թուրք պաշտոնյա. «Առանց գլխաշորի աշակերտուհի տեսնելիս նյարդայնանում եմ»

Թուրքիայի Բարթըն նահանգի կրթության վարչության պետ Յաշար Դեմիրը հայտարարել է, որ նյարդայնանում է դպրոցներում գլխաբաց աշակերտուհիներ տեսնելիս:

Դեմիրը նման հայտարարությամբ է հանդես եկել Բարթընի Ուլուս շրջանի Իմամ հաթիփ կրոնական վարժարանում կազմակերպված իմամների ամենամսյա ժողովի ժամանակ:

Ժողովում ելույթ ունենալիս Դեմիրը հրապարակավ հայտարարել է նաև, որ բոլոր դպրոցների տնօրեններին խիստ զգուշացրել է գլխաշորերի վերաբերյալ:

Դեմիրը ելույթի ժամանակ խոսել է նաև 4-6 տարեկան երեխաների շրջանում Ղուրանի կուրսեր անցկացնելու անհրաժեշտության մասին: Թուրք պաշտոնյայի խոսքով երեխաներն այդ տարիքից արդեն պետք է կապված լինեն կրոնին:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը