«Ադրբեջանն ուժեղանում է, Հայաստանը՝ թուլանում». Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
Ռուսաստանում նախագահական ընտրություններից հետո կատարվելու են լուրջ փոփոխություններ։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
«Այսօր ընթանում է պայքար ոչ թե նրա համար, թե ով է դառնալու նախագահ, այլ բոլորը պայքարում են, թե ով է ձևավորելու իշխանությունը Պուտինի 3-րդ ընտրության ժամանակ»։
Երվանդ Բոզոյանը նկատում է , որ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից շատ մեծ է, և Հայաստանը խեղճ վիճակի մեջ է հայտնվել։
«Ադրբեջանն ուժեղանում է, Հայաստանը՝ թուլանում։ Ադրբեջանը հույս ունի ուժերը կապիտալիզացնել արցախյան ճակատում։ Միակ մինուսը, որ ունի Ադրբեջանը՝ Ռուսաստանն է։ Ռուսաստանը լինելով Հայաստանի ռազմավարական դաշնակիցը՝ որոշակի ազդեցություն է թողնում, կանխում է Թուրքիայի ակտիվ դերակատարումը տարածաշրջանում։ Իրենք փորձում են ամեն ինչ անել, որպեսզի ապացուցեն՝ Ադրբեջանն ավելի լավ դաշնակից է, քան Հայաստանը»։
Երվանդ Բոզոյանի պնդմամբ՝ այս իրավիճակում Հայաստանը կրավորական քաղաքականություն է վարում և չունի ստրատեգիա։
«Հայաստանի փոխարեն ակտիվ հայեր կան Ռուսաստանում, որոնք կոմպենսացնում են դա։ Նրանք դրական դեր են կատարում, սակայն սա ստրատեգիայի էլեմենտ չէ»։
Հայաստանի նման վիճակը բավականին վտանգավոր է, ասում է քաղաքագետը։
«Եթե շատերին թվում է, թե այսպես իներցիայով կարող է շարունակվել երկար տարիներ, չարաչար սխալվում են»։
Խոսելով Արցախյան խնդրի մասին՝ նա շեշտեց, Արցախյան խնդիրը միակն է, որտեղ չկա միանշանակ դիրքորոշում արևմուտքի կողմից։
«Ղարաբաղի հարցում տարածքային միանշանակություն չկա։ Այստեղ կա բարիտետային հավասարակշռություն։ Մենք պետք է պայքարենք, որ Արցախը չդառնա աշխարհաքաղաքական հակամարտության գոտի։ Եթե դարձավ, ապա մենք տանուլ կտանք»։

Աղբյուրը՝ A1plus.am