Աշխարհ

16.03.2018 14:29


Մամեդյարով․ Հայաստանում և Ադրբեջանում ընտրություններից հետո ղարաբաղյան բանակցությունները կակտիվանան

Մամեդյարով․ Հայաստանում և Ադրբեջանում ընտրություններից հետո ղարաբաղյան բանակցությունները կակտիվանան

Հայաստանում և Ադրբեջանում նախատեսված ընտրություններից հետո ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները կակտիվանան, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:

«Երբ համանախագահները վերջին անգամ տարածաշրջանում էին, մենք համաձայնեցինք, որ ընտրություններից հետո կշարունակենք բանակցությունները առավել ինտենսիվ ձևաչափով»,-ասել է Էլմար Մամեդյարովը, հավելելով, որ համանախագահները ստեղծագործ առաջարկներ են ներկայացրել կարգավորումը մեռյալ կետից շարժելու համար:

Հիշեցնենք՝ մարտի 2-ին Ազգային ժողովը Արմեն Սարգսյանին ընտրեց Հայաստանի չորրորդ նախագահ, իսկ Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետի ավարտից՝ ապրիլի 9-ից հետո խորհրդարանը կընտրի նաև նոր վարչապետ:

Ադրբեջանում ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ են նշանակված:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը