Լրահոս

20.03.2009 17:14


ՀՀ նախագահի հանդիպումը կուսակցության ղեկավարների հետ մի փոքր սկանդալային է ստացվել

ՀՀ  նախագահի  հանդիպումը  կուսակցության  ղեկավարների հետ մի փոքր  սկանդալային է ստացվել

Ինչպես արդեն տեղեկացել էինք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ Հայաստանը» թեմայով հանդիպում էր  նախաձեռնել  հայաստանյան կուսակցությունների ղեկավարների հետ։ Մասնակիցների հավաստմամբ,  ի տարբերություն համանման  ֆորմատի նախորդ  հանդիպման,  այս անգամ ավելի քիչ թվով մասնակիցներ են եղել։

Հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄ  նախագահ  Արտաշես Գեղամյանը խիստ քննադատության է ենթարկել վարչապետ Տիգրան Սարգսյանի  կաբինետի վարած քաղաքականությունը։ Սերժ Սարգսյանը փորձել է  պաշտպանել վարչապետին և բանավեճի մեջ  է մտել  Գեղամյանի հետ,  որից հետո  վերջինս  ցուցադրաբար լքել է դահլիճը։

«7 օր»-ի հետ հեռախոսազրույցում Արտաշես Գեղամյանը չի մեկնաբանել մանրամասները, նշելով  միայն. «Ես մի պահ հեռացել եմ դահլիճից՝ անհրաժեշտ փաստաթղթեր բերելու համար»։

Այս խորագրի վերջին նյութերը