Աշխարհ

16.03.2018 19:39


Գերմանիայի կողմից Թուրքիային վաճառվող զենքի ծավալներն ավելացել են

Գերմանիայի կողմից Թուրքիային վաճառվող զենքի ծավալներն ավելացել են

Գերմանիայի կառավարությունը շարունակում է Թուրքիային զենք վաճառել: Երկրի էկոնոմիկայի նախարարությունը ի պատասխան «Կանաչների կուսակցության» պատգամավոր Օմիդ Նուրիպուրի հարցադրման, տվյալներ է տրամադրել Գերմանիայի կողմից Թուրքիային վաճառված զենք-զինամթերքի ծավալների մասին:

Նախարարության տվյալներով՝ Սիրիայում «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի մեկնարկից ի վեր Գերմանիան Թուրքիային վաճառել է 4 միլիոն 400 հազար եվրոյի ռազմական արտադրանք: Եվ սա այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Թուրքիային վաճառված զենքի ընհանուր արժեքը կազմել է 3 միլիոն 600 հազար եվրո:

Այսպիսով, 2018 թվականին Գերմանիայի կողմից Թուրքիային վաճառված ռազմական արտադրանքի ծավալները մեծացել են:

Ըստ էկոնոմիկայի նախարարության տրամադրած տվյալների՝ 2018-ի միայն հունվար-փետրվար ամիսներին կառավարությունը ստորագրել է 34 թույլտվություն Թուրքիային 9 միլիոն 700 հազար եվրոյի զենք-զինամթերք վաճառալու վերաբերյալ:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը