Աշխարհ

15.03.2018 20:02


Թուրքական մեդիային բարկացրել է անգլիական սերիալի «հակաթուրքական» տեսարանը

Թուրքական մեդիային բարկացրել է անգլիական սերիալի «հակաթուրքական» տեսարանը

Անգլիական BBC Two և Netflix հեռուստաընկերությունների եթերում ցուցադրվող «Collateral» սերիալում Թուրքիան փնովող տեսարան է տեղ գտել։ Ֆիլմի հերոսներից մեկի՝ Թուրքիայի մասին հնչեցրած բացասական հայտարարությունները մեծ դժգոհություն են առաջացրել թուրքական մամուլում և սոցիալական ցանցերում։

Նշված տեսարանում Անգլիայի հետախուզության աշխատակիցի և մարդկանց անօրինական գաղթը կազմակերպողների շրջանակներում ներդրված հատուկ գործակալի միջև հետևյալ երկխոսությունն է ընթանում․

-Մանկության ընկերներիս հետ միասին ենք մեծացել, և նրանք ինձ վստահում են։ Երեխա ժամանակ միասին Քըրըքքալեում էինք։

-Երբեք չեմ եղել։

-Աշխարհի ամենաթշվառ վայրն է։ Միասին տեղափոխվեցինք Անգլիա։ Ամեն առավոտ արթնանալիս գոհունակություն ենք հայտնում, որ Թուրքիայում չենք։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը