ԵՄ-ն հաստատել է Թուրքիային ևս 3 մլրդ եվրո ֆինանսական աջակցություն տրամադրելու առաջարկը
Եվրահանձնաժողովը հաստատել է սիրիացի փախստականներին աջակցելու նպատակով Թուրքիային 3 մլրդ եվրո արժողությամբ հավելյալ ֆինանսական օգնություն տրամադրելու առաջարկը։
Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպոլուսը թեմայի վերաբերյալ Բրյուսելում մամուլի ասուլիս է անցկացրել։ Ավրամոպոլուսը հիշեցրել է, որ ԵՄ-ն Թուրքիային խոստացված ֆինանսական աջակցության առաջին մասի վերաբերյալ պայմանագրերը ստորագրել է 2017թ․ վերջին։
«Եվրամիությունը հավատարիմ եղավ իր խոսքին։ Այսօր Եվրամիությունը ակտիվացնում է Թուրքիայի փախստականների համար նախատեսված նյութական օգնության հաջորդ 3 մլրդ եվրո արժողությամբ բաժինը»,-նշել է Եմ հանձնակատարը։
Ավրամոպոլուսը տեղեկացրել է, որ նշված 3 միլիարդից 1 միլիարդը կտրամադրվի Եվրամիության բյուջեից, իսկ 2 միլիարդը՝ ԵՄ անդամ երկրների կողմից։ Նա հավելել է, որ մինչ օրս Թուրքիային տրամադրված դրամական աջակցության շնորհիվ 500․000 երեխայի համար կրթություն և 1․2 մլն փախստականի ամսական դրամական աջակցություն է ապահովվել։ Նա նշել է, որ այդ աշխատաքները պետք է շարունակվեն և այդ ընդհանուր խնդրի հարցում ԵՄ-ն ու Թուրքիան պետք է համագործակցեն։
2015թ․ նոյեմբերի 29-ին կայացած Թուրքիա–ԵՄ գագաթնաժողովի ժամանակ Եվրահանձնաժողովը պարտավորվել էր մինչև 2017թ․ ավարտը Թուրքիայի փախստականներին աջակցելու նպատակով 3 մլրդ եվրո հավելյալ ֆինանսավորում տրամադրել այդ երկրին։
Իսկ մարտի 18-ի գագաթնաժողովին կողմերի միջև համաձայնություն էր ձեռք բերվել, որ, եթե նշյալ միջոցները սպառվեն, ապա մինչև 2018թ․ ավարտը ԵՄ-ն Թուրքիային կտրամադրի ևս 3 մլրդ եվրո հավելյալ օգնություն։ Այդ միջոցները պետք է օգտագործվեն Թուրքիայում ապաստանած շուրջ 3․5 մլն սիրիացի փախստականների առողջական, կրթական, սննդի և այլ խնդիրների լուծման ու կարիքները հոգալու համար։
Հավելենք, որ ԵՄ-Թուրքիա հաջորդ գագաթնաժողովը կկայանա 2018թ․ մարտի 26-ին՝ Բուլղարիայի Վառնա քաղաքում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի մասնակցությամբ։

Աղբյուրը՝ ermenihaber.am