Ինքնաթռից 9 տոննա ոսկու մեծ մասը թափվել է. օդանավը փրկվել է կործանումից
«Նիմբուս» ավիաընկերության ԱՆ-12 տրանսպորտային ինքնաթիռը կարող էր վթարի ենթարկվել Յակուտսկի օդանավակայանից դուրս գալուց անմիջապես հետո, հայտնում է Mash telegram-ալիքը։
«Հայտնի չէ, թե ինչ է տեղի ունեցել ինքնաթիռում, բայց գետնին օդանավի կմախքից պոկված մասեր են հայտնաբերվել»,-գրում է Mash-ը։
Հայտնի է, որ օդ բարձրանալուց անմիջապես հետո ԱՆ-12-ի դռնակի մի փեղկը պոկվել է։ Օդանավում 9 տոննա ոսկի է եղել, մեծ մասը թափվել է ինքնաթիռից։
Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, հղում անելով ավիաընկերության մամուլի ծառայությանը, ինքնաթիռը թռիչքի են նախապատրաստել օդանավի անձնակազմի տեխնիկները։

Ներկա պահին ստուգում են միջադեպի պատճառները։
Աղբյուրը՝ armeniasputnik.am