Ինչո՞ւ են Արցախի թեման քննարկել Լավրովն ու Չավուշօղլուն. մեկնաբանել է Զախարովան
Անդրկովկասի իրավիճակի քննարկումը դիվանագիտական աշխատանքի մի մասն է, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ թուրք գործընկերոջ հետ քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի բանակցություններն ընթացել են մարտի 14-ին Մոսկվայում։
«Ղարաբաղյան կարգավորման թեման քննարկվում է մի շարք գործընկերների հետ, խոսքը վերաբերում է և՛ համանախագահներին, և՛ տարածաշրջանի երկրներին։ Նորմալ է, դիվանագիտական աշխատանքի մի մասն է»,-ասել է Զախարովան։
Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ բանակցությունների շրջանակում ավանդաբար մեծ ուշադրություն է հատկացվում Մերձավոր Արևելքին, Անդրկովկասին, Կենտրոնական Ասիային և Ուկրաինային։

Աղբյուրը՝ armeniasputnik.am