Աշխարհ

14.03.2018 20:23


Թուրքիայի վարչապետ․ «Լեռնային Ղարաբաղի հարցը դեռևս արյունահոսող վերք է»

Թուրքիայի վարչապետ․ «Լեռնային Ղարաբաղի հարցը դեռևս արյունահոսող վերք է»

Բաքու մեկնած Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանդիպել է Ադրբեջանի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի հետ։

Ասադովի հետ հանդիպման ժամանակ Յըլդըրըմը, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը, ասել է. «Լեռնային Ղարաբաղի հարցը դեռևս արյունահոսող վերք է: Անշուշտ օրերից մի օր այս սխալը կշտկվի: Թուրքիան կշարունակի լինել Ադրբեջանի կողքին այդ արդար գործում։ Տարածաշրջանում կայունության պահպանման տեսանկյունից Ադրբեջանը պետք է ուժեղ լինի»,-ասել է Թուրքիայի վարչապետը։

Աղբյուրը հաղորդում է, որ Յըլդըրըմը հանդիպել է նաև Իլհամ Ալիևի հետ։

Թուրքիայի վարչապետը Ադրբեջանում մասնակցելու է Բաքվի 6-րդ համաշխարհային համաժողովին։ Համաժողովի շրջանակներում թուրք պաշտոնյան հանդիպումներ է ունենալու այլ երկրների նախագահների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը