ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը` դատախազի պաշտոնո՞ւմ
Մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե առաջիկայում հնարավոր է՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նշանակվի դտախազի պաշտոնում։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արմեն Հարությունյանը մեկնաբանելով սա՝ ասել է, թե նման առաջարկ ինքը չի ստացել։
- Սրանից մի 8 ամիս առաջ էլ մեր մամուլը գրել էր, որ առաջարկ կա արդարադատության նախարար դառնալ։ Մեր մամուլն ինչ-որ մի բան գրում է, հետո էլ մեզ ասում է, թե կարո՞ղ եք մեկնաբանել։ Այդպիսի առաջարկ չի եղել։ Եվ մի քիչ էլ դժվար եմ պատկերացնում՝ օմբուդսմենը ինչո՞ւ պետք է իր ժամկետը չլրացած՝ գնա և գլխավոր դատախազ դառնա։ Մի տեսակ, ոնց որ ինչ-որ տեղ նախորդ արածներիդ վրա ստվեր գցես,-ասել է նա։
Այն հարցին, թե աշխարհում կա՞ նման փորձ, երբ օմբդսմենը դարձել է դատախազ, Արմեն Հարությունյանը պատասխանել է, թե նման բաներ չի ուսումնասիրել։

7or.am