Աշխարհ

14.03.2018 18:56


Ո՞ւր են ամենից շատ այցելում օտարերկրացիները Վրաստանում

Ո՞ւր են ամենից շատ այցելում օտարերկրացիները Վրաստանում

2017 թվականին օտարերկրացիները Վրաստանի պահպանվող տարածքներից ամենաշատը այցելել են Պրոմեթեյի կիրճ: Օտարերկրացի այցելուների թիվը կազմել է 101 հազար 290, ինչը 25 հազարով ավելի է 2016 թվականի ցուցանիշից: Դրա հետ մեկտեղ, Պրոմեթեյի կիրճ ավելի հաճախ այցելում են օտարերկրացիներ, քան տեղացիներ: 2017 թվականին այստեղ 62 հազար 651 վրաստանցի է եղել:

Ֆավորիտներից հաջորդը Մարտվիլիի կիրճն է, որտեղ 78 հազար 224 օտարերկրացի է այցելել:

Երրորդ հորիզոնականում է Կազբեգիի ազգային պարկը, ուր նախորդ տարի ավելի քան 70 հազար օտարերկրացի է այցելել:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը