Աշխարհ

14.03.2018 12:16


Մոուրինյուն մեկնաբանել է «Ման. Յունայթեդ»-ի՝ Չեմպիոնների Լիգայից դուրս մնալը

Մոուրինյուն մեկնաբանել է «Ման. Յունայթեդ»-ի՝ Չեմպիոնների Լիգայից դուրս մնալը

«Ման. Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Սևիլիա»-ից կրած պարտությունը (1:2), որի արդյունքում իր թիմը դուրս մնաց Չեմպիոնների Լիգայի խաղարկությունից:

«Սա վերջը չէ: Ես երկու անգամ նստել եմ այս բազկաթոռին, երբ աշխատել եմ «Պորտու»-ում և «Ռեալ»-ում: Կարծում եմ, որ ակումբի համար ոչ մի նոր բան տեղի չունեցավ: Իհարկե, ցավալի է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզիչ լինելն ու Չեմպիոնների Լիգայից դուրս մնալը»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը