Աշխարհ

13.03.2018 21:44


Թուրքական կողմը հայտնում է Սիրիայի Աֆրին քաղաքը ամբողջությամբ շրջափակելու մասին

Թուրքական կողմը հայտնում է Սիրիայի Աֆրին քաղաքը ամբողջությամբ շրջափակելու մասին

Թուրքական կողմը հայտարարում է, որ մարտի 12-ից սկսած Թուրքիայի զինված ուժերը և նրանց աջակցող զինյալները ամբողջությամբ շրջափակել են Սիրիայի Աֆրին քաղաքը: Հայտարարությունը այսօր՝ մարտի 13-ին տարածել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Ըստ թուրքական «Հաբերթյուրք» հեռուստաալիքի կայքի՝ թուրք ուժայինները և նրանց աջակցող զինյալները 1,5 կմ հեռավորության վրա են գտնվում Աֆրին քաղաքի կենտրոնից:

Ի պատասխան, YPG-ի խոսնակ Նուրի Մահմուդը հայտարարել է, որ Աֆրինը շրջափակելու մասին թուրքական կողմի լուրերը քարոզչություն են և չեն համապատասխանում իրականությունը: Փոխանցում է Reuters գործակալությունը:

Թուրք լրագրող, վերլուծաբան Մեթեհան Դեմիրը «Հաբերթյուրք» հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ Աֆրինի կենտրոնի շրջափակման գործողությունը գուցե մոտենում է իր ավարտին, սակայն Թուրքիայի զինուժը գործողությունները Սիրիայում շարունակվելու են:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինուժը և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները Աֆրինում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպնության ջոկատների»՝ YPG-ի դեմ գործողություններ են սկսել հունվարի 20-ից: Թուրքական կողմից գործողություններին ներգրավված են նաև ժանդարմերիայի, ոստիկանության հատուկ ուժերը:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը