Աշխարհ

13.03.2018 13:16


Թուրքիան բողոքի նոտա է հղել Գերմանիային

Թուրքիան բողոքի նոտա է հղել Գերմանիային

Գերմանիայի թուրքական համայնքին պատկանող մզկիթների վրա օրերս կատարված հարձակումների պատճառով Թուրքիան բողոքի նոտա է հղել Գերմանիային։

Անկարայում Գերմանիայի դեսպան Մարթին Էրդմանը հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարարություն, որտեղ էլ նրան հանձնվել է նոտան և փոխանցվել թուրքական կողմի մտահոգությունները: Գերմանիայի իշխանություններից պահանջվել է հայտնաբերել մզկիթների վրա հարձակված անձնանց և պատասխանատվության ենթարկել:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը։ Ըստ նրա՝ Գերմանիայում բնակվող թուրքերը վերջին շրջանում ավելի հաճախակի են ենթարկվում հարձակումների։ Թուրք պաշտոնյան այդ հարձակումները որակել է խտրականության հողի վրա իրականացված գործողությունններ։

Հիշեցնենք, որ հարձակումները իրականացվել են Գերմանիայի Բեռլին, Լաուֆֆեն ամ Նեկար քաղաքներում։ Հարձակումն իրականացնողները մզկիթների ուղղությամբ նետել են մոլոտովյան կոկտեյլներ:

Լաուֆֆեն ամ Նեկարում իրականացված հարձակման պատասխանատվությունը ստանձնել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամները։ Իսկ Բեռլինում իրականացված հարձակման պատասխանատվությունն առայժմ ոչ ոք չի ստանձնել։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը