Աշխարհ

13.03.2018 12:54


Թուրքիայի մեջլիսը լարված մթնոլորտում ընդունել է «ընտրական դաշինքի» մասին օրենքի նախագիծը

Թուրքիայի մեջլիսը լարված մթնոլորտում ընդունել է «ընտրական դաշինքի» մասին օրենքի նախագիծը

Թուրքիայի մեջլիսն ընդունել է իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) ու նրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությունների (MHP-ԱՇԿ) «ընտրական դաշինքի» մասին օրենքի նախագիծը:

Օրենքը բաղկացած է 26 կետից և կանոնակարգում է ընտրությունների ընթացքում կուսակցությունների համագործակցությունը դաշինքի շրջանակներում: Ինչպես տեղեկացնում է իշխանամետ «Sabah» թերթը, մեջլիսում նախագծի քննարկումներն ընթացել են լարված մթնոլորտում: Օրենքի նախագծին կողմ են քվեարկել ԱԶԿ-ական և ԱՇԿ-ական պատգամավորները:

Ըստ ընդունված օրենքի՝ դաշինքի անդամ կուսակցությունների անունները քվեաթերթիկում նշված կլինեն առանձին-առանձին: Քվեաթերթիկները, որոնցումդաշինքի անդամ բոլոր կուսակցությունների անվան դիմաց նշումներ կարվեն, անվավեր չեն ճանաչվի, իսկ քվեն կգրանցվի դաշինքի հաշվին: Անցողիկ շեմը և՛ կուսակցությունների, և՛ դաշինքների համար նույն է՝ 10 տոկոս: Եթե դաշինքը հաղթահարի 10 տոկոսը, ապա դաշինքի անդամ բոլոր կուսակցությունները կհայտնվեն խորհրդարանում:

Հիշեցնենք, որ 2019 թվականին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական և նախագահական ընտրություններ: Նշվում է, որ սահմանադրական փոփոխություններով սկսված ԱԶԿ-ԱՇԿ համագործակցությունը կշարունակվի և կուսակցությունները ընտրություններին կմասնակցեն դաշինքով:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը