Աշխարհ

13.03.2018 12:34


Ստամբուլյան մետրոյում համբուրվող զույգը վեճի պատճառ է դարձել (տեսանյութ)

Ստամբուլյան մետրոյում համբուրվող զույգը վեճի պատճառ է դարձել (տեսանյութ)

Ստամբուլի մետրոյում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել։ Ուղևորներից մեկը նկատողություն է արել հասարակական տրանսպորտում համբուրվող զույգին՝ փորձելով նրանց «կարգի հրավիրել»։

Վեճին միջամտել է ուղևորներից մի կին, ով ներկայացել է որպես փաստաբան ու դիտողություն արած քաղաքացուն զգուշացրել, որ նա իրավունք չունի որևէ պահանջ ներկայացնելու համբուրվող զույգին:

Խստապահանջ քաղաքացին շարունակել է վիճել այս անգամ արդեն փաստաբանի հետ։

«Ես բարոյականության պահակ եմ: Ես եվրոպացի չեմ ու նման բաները դեմ են մեր բարոյական արժեքներին»,-հայտարարել է նա:

Միջադեպը տեսանկարահանվել է այլ ուղևորների կողմից, տարածվել սոցիալական ցանցերում և դարձել թեժ քննարկման առարկա։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը