Աշխարհ

13.03.2018 17:07


Վրաստանը հայտնվել է ապրելու համար ամենահարմար 20 երկրների շարքում

Վրաստանը հայտնվել է ապրելու համար ամենահարմար 20 երկրների շարքում

Վրաստանը հայտնվել է ապրելու համար ամենահարմար 20 երկրների շարքում՝ ըստ ամերիկյան GOBankingRates (GBR) ֆինանսական պորտալի վարկանիշային աղյուսակի: Հետազոտության արդյունքները հրապարակվել են մարտին, Վրաստանը 16-րդ հորիզոնականում է:

Համեմատվել է 115 պետություն՝ ըստ 5 ցուցանիշի՝ բնակչության գնողունակության ինդեքս, անշարժ գույքի վարձակալության գներ, արդյունաբերության, ապրանքի և ծառայությունների գներ, ինչպես նաև ռեստորանների և բարերի սակագներ: Բոլոր թվերը համեմատվել են Նյու-Յորքի նույն ցուցանիշների հետ: Զեկույցում ասվում է, որ Վրաստանում կյանքը 70%-ով էժան է, քան Նյու-Յորքում, և Վրաստանը աշխարհի ամենագեղեցիկ ու ապրելու համար մատչելի երկրներից է: Հետազոտության հեղինակները գտնում են, որ Վրաստանում վարձակալության գներն 90%-ով էժան են, քան Նյու-Յորքում, իսկ մթերքի գները՝ 30%-ով ցածր:

«Այս ամենին ավելացրեք մի քիչ գինի՝ ընդամենը 4 դոլար մեկ շշի համար»,-գրում է GBR-ը: Հետազոտության կարևոր եզրակացություններից մեկն այն է, որ կյանքի համար մատչելի երկրները առաջին հերթին Հարավային Ասիայում են:

Ցուցակում առաջին տեղը Հնդկաստանինն է: Առաջին տասնյակում են նաև Սաուդյան Արաբիան, Թունիսը, Ուկրաինան, Մեքսիկան, Եգիպտոսը, Մակեդոնիան: Վրաստանի հարևաններից՝ Հայաստանը 34-րդ տեղում է, Ադրբեջանը` 35-րդ:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը