Աշխարհ

12.03.2018 21:08


Փայլանը քննադատել է Էրդողանին «Գորշ գայլերի» նշանը ձեռքով ցույց տալու համար

Փայլանը քննադատել է Էրդողանին «Գորշ գայլերի» նշանը ձեռքով ցույց տալու համար

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Գարո Փայլանը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Վերջինս Մերսին քաղաքում տեղի ունեցած իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ժողովի ժամանակ ցույց է տվել թուրքական ծայրահեղական խմբավորման՝ «Գորշ գայլերի» նշանը։

Նշենք, որ «Գորշ գայլերի»-ի քաղական թևը հանդիսանում է Թուրքիայի «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցությունը, որն այժմ համագործակցում է Էրդողանի կուսակցության հետ։

«Մի՛ բարկացեք ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի վրա։ Մենք զգուշացնում էինք։ Էրդողանն այսօր հայտարարեց այն, ինչն արդեն հայտնի էր։ Որտեղից ո՞ւր ենք հասել»,-գրել է Փայլանը։

Էրդողանը, վերոնշյալ ժողովի ժամանակ «գորշ գայլերի» նշանը ցույց տալով, վանկարկել է. «Մեկ ազգ, մեկ դրոշ, մեկ պետություն, մեկ հայրենիք»։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը