Աշխարհ

12.03.2018 20:13


Արևելյան Ղուտայում Սիրիայի բանակը շրջափակել է զինյալներին մի քանի կարևոր քաղաքներում

Արևելյան Ղուտայում Սիրիայի բանակը շրջափակել է զինյալներին մի քանի կարևոր քաղաքներում

Մարտի 12-ին տեղեկություններ են տարածվել, որ Սիրիայի կառավարական բանակը շրջափակել է զինյալներին Արևելյան Ղուտայի մի քանի քաղաքներում՝ մասնավորապես Հառասթա և Դումա քաղաքաներում: Այս մասին հայտնել է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով սիրիական իր աղբյուրներին:

Աղբյուրը նաև հայտնում է, որ կառավարական բանակը արդեն իսկ ազատագրել է զինյալներից Հառասթա քաղաքի մի քանի թաղամասեր՝ Դամասկոս-Հոմս ճանապարհի կողմից:

Միևնույն ժամանակ, Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Վլադիմիր Զոլոտուխնին հայտնել է, որ Ղուտայում բացահայտ առճակատումներ են սկսվել տարբեր զինյալ խմբավորումների միջև:

Մասնավորապես Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնը զինյալ խմբավորումների հետ բանակցությունների ընթացքում «Փեյլաք ալ-Ռահման» խմբավորման առաջնորդներից պահանջել է, որ այն առանձնանա «Ջեբաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումից և դուրս գա Արևելյան Ղուտայից: Սրանից հետո կողմերը միջև առճակատումն առավել ակնհայտ է դարձել: Փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը:

Փետրվարի 24-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Սիրիայում նվազագույնը 30 օր ժամկետով հումանիտար հրադադար հաստատելու բանաձև էր ընդունել: Փետրվարի 27-ից Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Արևելյան Ղուտա արվարձանում ժամանակավոր հրադադար պետք է հաստատվեր: Սակայն բանաձևի ընդունումից հետո էլ ռազմական գործողությունները և բախումները շարունակվում են:

Հիշեցնենք, որ Արևելյան Ղուտան վերահսկում են տարբեր զինյալ խմբավորումներ: 2018 թ. փետրվարի սկզբից Սիրիայի կառավարությունն արվարձանն ազատագրելուն ուղղված լայնամաշտպաբ ռազմագործողություն է սկսել: Գործողությունների ընթացքում թիրախային գոտում հայտնվել են նաև խաղաղ բնակիչներ:

Աղբյուրրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը