Աշխարհ

12.03.2018 19:04


Սիրիայում ԱԹՍ-ով հարձակում է եղել ՌԴ ԶՈւ «Հմեյմիմ» ավիաբազայի վրա. Al-Masdar

Սիրիայում ԱԹՍ-ով հարձակում է եղել ՌԴ ԶՈւ «Հմեյմիմ» ավիաբազայի վրա. Al-Masdar

Մարտի 11-ին զինյալները փորձել են հարձակվել Սիրիայի Լաթաքյա նահանգում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ «Հմեյմիմ» ավաբազայի վրա՝ օգտագործելով անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է արաբական Al-Masdar լրատվակայքը՝ հղում անելով սիրիական կառավարական աղբյուրներին:

Ըստ աղբյուրի՝ ԱԹՍ-ի վրա ամրացված է եղել պայթուցիկ սարք, սակայն «Հմեյմիմ» ավիաբազայի հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են ԱԹՍ-ն՝ նախքան այն կհասներ ավիաբազա և բաց կթողներ պայթուցիկը: Հայտնի չէ, կոնկրետ որ ահաբեկչական խմբավորումն է կազմակերպել հարձակումը:

Հիշեցնենք, որ հունվարի սկզբին մի քանի հարձակում է եղել «Հմեյմիմ» ավիաբազայի վրա: Բազան նախ ենթարկվել էր հրետանային հարձակման, իսկ այնուհետև մասշտաբային հարձակում է եղել՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

Սիրիայում ռուսաստանյան զորքերի գործողությունները պաշտոնապես մոտեցել են ավարտին և զինված ուժերի ստորաբաժանումների մեծ մասը արդեն վերադարձել է Ռուսաստան: Զորքերի դուրսբերմանը զուգահեռ, սկսվել է «Հմեյմիմ» ավիաբազայում և Տարտուսի ռազմածովային ուժերի բազայում ռուսաստանյան մշտական զորախնբերի ձևավորման գործընթացը:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը