Աշխարհ

12.03.2018 13:55


ԱՄԷ-ն Թուրքիային կոչ է արել հարգել արաբական երկրների ինքնիշխանությունը

ԱՄԷ-ն Թուրքիային կոչ է արել հարգել արաբական երկրների ինքնիշխանությունը

Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի պետական նախարար Անվար Գարգաշը Թուրքիային կոչ է արել հարգել արաբական երկրների ինքնիշխանությունը:

Գարգաշը ոչ խելամիտ է բնութագրել հարևան արաբական երկրների նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը:

Սոցցանցում արած գրառման մեջ Գարգաշը գրել է. «Գաղտնիք չէ, որ թուրք-արաբական հարաբերությունները հիմա ամենալավ վիճակում չեն: Հավասարակշռություն ապահովելու համար Անկարան պետք է հարգի արաբական երկրների ինքնիշխանությունը և հարևանների հետ հարաբերությունները կառուցի ողջախոհության ու տրամաբանության շրջանակներում»:

Թուրքիայի և արաբական երկրներից հատկապես Միացյալ Արաբական Էմիրությունների, Բահրեյնի, Եգիպտոսի ու Սաուդյան Արաբիայի հարաբերություններում լարվածություն առաջացավ այդ երկրների կողմից Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու օրերին: Կատարի փաստացի շրջափակման մեջ հայտնվելուց հետո այդ երկրին Թուրքիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը բացասական ազդեցություն ունեցավ արաբական մի քանի երկրների ու Թուրքիայի հարաբերությունների վրա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարը սոցցանցում գրառում էր կատարել և 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ Մադինան վերահսկած Օսմանյան կայսրության հայտնի փաշաներից մեկին՝ Ֆահրեդդինին, անվանել էր գող:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը