Ջեյմի Կարագերը թքել է ՄՅՈւ-ի երկրպագուի և նրա 14-ամյա դստեր վրա (տեսանյութ)
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը թքել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուի և նրա 14-ամյա դստեր վրա` վերադառնալով «Օլդ Թրաֆորդում» շաբաթ օրը կայացած խաղից:
Մերսիսայդցիներն ԱՊԼ-ի հերթական տուրում 1:2 հաշվով պարտություն են կրել ՄՅՈւ-ից և բաց թողել մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը բարձրանալու շանսը:
«Mirror»-ի հաղորդմամբ, ՄՅՈւ-ի երկրպագուն, մարզադաշտից տուն վերադառնալիս, նկատել է, որ ճանապարհի զուգահեռ ուղղությամբ ընթանում է Կարագերի մեքենան: Երկրպագուն գրավել է Ջեյմիի ուշադրությունը և ստիպել է նրան իջեցնել ապակին, ինչից հետո հիշեցրել է խաղի հաշվի մասին:
Երկրպագուն մի քանի անգամ կրկնել է հաշիվը և Կարագերի նյարդերը տեղի են տվել. «Sky Sports»-ի փորձագետը թքել է երկրպագուի ուղղությամբ:
Աղբյուրը նշում է, որ երեկ գիշեր Ջեյմին զանգահարել է այդ մարդուն և նրա դստերը, ովքեր եղել են մեքենայում, և ներողություն է խնդրել: Այդուհանդերձ, «Sky Sports»-ի պաշտոնական ներկայացուցիչը, որը Կարագերի գործատուն է, նման պահվածքն «անթույլատրելի» է անվանել` խոստանալով զրուցել 40-ամյա անգլիացու հետ:

Աղբյուրը՝ armsport.am