Լրահոս

10.02.2010 14:05


ՄԻՊ. « Մենք համակարգային փոփոխության պետք է գնանք»

ՄԻՊ.	« Մենք համակարգային փոփոխության պետք է գնանք»

-«Freedom haouse»-ը ինչպես  Հայստանը դասել է կիսաազատ երկրների շարքում, այնպես էլ  շարունակում է դասել։ ՄԻՊ-ի 2009թ. զեկույցը կներկայցնենք շուտով, և կարող եմ ասել, որ կան եզակի դրական տեղաշարժեր, բայց դրանք այնքան եզակի են, որ համակարգային ինչ-որ առաջընթացի մասին խոսելն անիմաստ է։ Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից մենք նույն վիճակում ենք, և դրա չափանիշը հետևյալն է՝ դուրս գանք փողոց և յուրաքանչյուր շարքային քաղաքացու հարցնենք՝ ինքը ավելի պաշտպանված զգացե՞լ է իրեն, և ամեն ինչ պարզ կլինի,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով մարդու իրավունքների պաշտպանվածության տեսանկյունից Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների մասին՝ ասել է ՀՀ ՄԻՊ Արմեն Հարությունյանը։

Նա նշել է, որ մարդու իրավունքներն ու պետական շահը չեն կարող հակասել իրար, որովհետև պետությունը հասարակության կառույց  է, և մեր երկրի պարագայում մարդու իրավունքներն ուղղակի որոշ իշխանավորների շահերին կարող են հակասել։

-Պետք է հասկանալ, որ իշխանությունն ու պետությունը համընկնող հասկացություններ չեն, և քաղաքական բաղադրիչներից է նաև ընդդիմությունը։ Մենք պետք է հասկանանաք, որ առաջընթաց են ապրում այն երկրները, որոնք ապահովում են մրցակցային համակարգ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով։ Մոնոպոլ, օլիգարխիկ տնտեսական համակարգը չի կարող հնարավորություն տալ, որ տնտեսական ռեսուրսներն իրոք հնարավորինս դրսևորվեն, հատակապես, երբ կիսաշրջափակման մեջ ես։ Եվ ահա այդ տնտեսական համակարգն էլ բազա է քաղաքական համակարգի համար։ Մենք համակարգային փոփոխության պետք է գնանք, այլ  ոչ թե այստեղ-այնտեղ մի պաշտոնյա բռնելով՝ ցույց տանք, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ,-նշել է Արմեն Հարությունյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը