Ադրբեջանում մեկնարկել է լայնամասշտաբ զորավարժությունը
Այսօր՝ մարտի 12-ին, ժամը 11:00-ի հատվածներում, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը հայտնեց, որ մեկնարկել է «խոշորամասշտաբ» զորավարժությունը: Այն կշարունակվի մինչև մարտի 17-ը:
Համաձայն հաղորագրության՝ զորավարժությանը ներգրավվել է մինչև 25 հազար անձնակազմ, մինչև 250 միավոր տանկ և այլ զարահատեխնիկա, մինչև 1000 միավոր տարբեր տրամաչափի հրթիռային, հրետանայաին կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, մինչև 50 միավոր ավիացիա:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը գրում է, որ Ադրբեջանը զորավարժությունն անցկացնում է խախտումներով՝ առանց նախօրոք զգուշացնելու ԵԱՀԿ անդամ երկրներին:
Զորավարժությունների անցկացման մասին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էրմարտի 9-ին: Այդ ժամանակ նշվում էր, որ այն անցկացվելու է հակահարձակողական սցենարով: Ըստ որում, 2016-17 թթ. անցկացված 6 զորավարժություններից ոչ մեկի դեպքում հայտարարություններում չկար «պաշտպանության նպաստավոր բնագծերը վերականգնելու» մասին հաղորդագրություն:
Հիշեցնենք, որ 2017 թ. Ադրբեջնն անցկացրել է 15 հազար և ավել անձնակազմի ներգրավմամբ 4, իսկ 2016-ին՝ 2 զորավարժություն:

Աղբյուրը՝ razm.info