Կործանված օդանավում էր նաև հայտնի թուրք գործարարի աղջիկը․ նա շտապում էր սեփական հարսանիքին (լուսանկար)
Իրանում կործանված թուրքական օդանավի զոհերը տասնմեկ հոգի են՝ ութ ուղևորները և անձնակազմի երեք ներկայացուցիչները: Այդպես են հաղորդում իրանական և թուրքական լրատվամիջոցները:
Հանրայնացված մանրամասների համաձայն՝ վթարի ենթարկված օդանավը՝ Bombardier Challenger 600-ը, պատկանում էր հայտնի թուրք գործարար, Başaran ներդրումային հոլդինգի ղեկավար Հուսեյն Բաշարանին: Հրապարակումների համաձայն՝ օդանավում գործարարի դուստրը՝ Մինա Բաշարանը և նրա յոթ ընկերներն են եղել:
Նախքան օդանավ նստելը՝ աղջիկն Instagram-ի իր էջում ընկերների հետ լուսանկար է հրապարակել՝ աղջիկների խնջույքից: Պարզվում է, նա պատրաստվում էր ամուսնանալ, և ԱՄԷ-ից Թուրքիա էր վերադառնում սեփական հարսանիքին ներկա լինելու համար: Նա ԱՄԷ էր մեկնել ընկերուհիների հետ նախահարսանեկան խնջույք կազմակերպելու համար:
DHA-ի տեղեկացմամբ՝ լուսանկարում նրա զոհված ընկերուհիներն են:
Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը շարժիչի անսարքություններն էին: Ականատեսները պատմել են, որ օդանավը այրվել է օդում՝ նախքան վայր ընկնելը:

Մանրամասները՝ armeniasputnik.am-ում։