Քաղաքական

10.03.2018 13:13


Արամ Հարությունյան․ «Բացառիկ դեպք է, երբ իշխանություն կրողը իրավական որևէ լծակ չունի»

Արամ Հարությունյան․ «Բացառիկ դեպք է, երբ իշխանություն կրողը իրավական որևէ լծակ չունի»

7or.am-ի հետ զրույցում «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ներկայացրել է իր մոտեցումները սպասվող ապրիլյան գործընթացների մասով:

-Դուք ապրիլի 9-ից քաղաքական ակցիա եք սկսելու: Մի փոքր կբացե՞ք փակագծերը, ի՞նչ նպատակ է հետապնդում այդ ակցիան։

-Այդ օրերին Սերժ Սարգսյանը քաղաքականապես գտնվելու է կլինիկական մահի կարգավիճակում՝ բացառիկ դեպք է, երբ իշխանություն կրողը իրավական որևէ լծակ չունի: Ինքը այնքա՜ն է սարսափած: Դրա վկայությունն այդ ժամանակահատվածի կրճատումն է և վարչապետի ընտրությունների բաց և անվանական անցկացումը:

-Այսինքն, կարծում եք, որ 7 օրերի ընթացքում հնարավո՞ր է քաղաքական իրավիճակ փոխելը, մասնավորապես Սերժ Սարգսյանի մասով: Ի՞նչ սցենար եք պատկերացնում:

-Համոզված եմ, որ եթե քաղաքական ուժերն այդ օրակարգով գոնե մեկ անգամ կանգնեն իրար կողքի, ժողովուրդը կգա հրապարակ: Ներսում նույնպես մեծամասնությունն ատում է նրան, և փողոցի էներգետիկան հնարավորություն կտա հաղթահարել վախերը ու չքվեարկել կամ անգամ ձախողել քվեարկությունը:

Այս խորագրի վերջին նյութերը