Իզուր էլ բողոքում եք, թե Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ: Հակառակը՝ Հայաստանը շատ ժողովրդավարական երկիր է: Նույնիսկ՝ չափից շատ: Հիմա հիմնավորեմ, թե ինչու:
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններից առաջ ասել էր, որ եթե իր ցանկությանը հակառակ ընտրվի խորհրդարանական կառավարման ուղին, ապա ինքը նախագահական իր լիազորությունների ավարտից հետո չի հավակնի վարչապետի պաշտոնին:
«Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»,- ավելացրել էր ՀՀԿ ղեկավարը:
Հիմա քանի մոտենում է ապրիլը, այսինքն՝ Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ավարտը, ՀՀԿ-ից անընդհատ ձայներ են լսվում, թե բա ապագա վարչապետը պետք է լինի Սերժ Սարգսյանը: Իսկ երբ հիշեցվում է, որ նա խոստացել է չլինել վարչապետ, շատ տարօրինակ արձագանքներ են լսվում:
Օրինակ՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը շարքային ՀՀԿ-ական է և պարտավոր է ենթարկվել կուսակցական որոշմանը: Իսկ որոշումն այդ, ինչպես ինքներդ եք հասկանում, լինելու է այն, որ Սերժ Սարգսյանը պետք է դառնա վարչապետ և իր ցանկությանը հակառակ՝ երկու անգամից ավելի հավակնի երկրի կառավարման ղեկին Հայաստանում:
Փաստորեն, ի՞նչ է ստացվում: Ստացվում է այն, որ մեր երկիրն այնքան ժողովրդավարական է (նույնիսկ՝ չափից շատ), որ հերիք չէ գործող նախագահի ցանկությանը հակառակ սահմանադրական փոփոխությունները տանում են խորհրդարանական կառավարման ուղղությամբ, դեռ մի բան էլ նույն այդ գործող նախագահին պարտադրում են իր կամքին հակառակ դառնալ վարչապետ:
Հայաստանում ներկուսակցական ժողովրդավարությունն այնքան է զարգացել, որ կուսակցության ղեկավարին դարձնում են շարքային ու նրան որոշում պարտադրում:
Իսկ ինչպե՞ս փրկել շարքային Սարգսյանին:
Սերժ Սարգսյանն այս ճնշումներից դուրս գալու միայն մեկ տարբերակ ունի՝ հրաժարվել ՀՀԿ-ի անդամությունից: Միայն այդ դեպքում նա դուրս կգա շարքային կուսակցականի կարգավիճակից ու կկարողանա իր ցանկությունը, այն է՝ վարչապետ չդառնալն ու երկու անգամից ավելի երկրի կառավարման ղեկին չհավակնելը, կյանքի կոչել: Վտանգն այն է, որ նրան կարող են չթողնել դուրս գալ շարքային ՀՀԿ-ականի կարգավիճակից ու զոռով նշանակեն վարչապետ՝ հայտարարելով, որ ինքն անփոխարինելի է: Հնարավո՞ր է նման բան: Հնարավո՛ր է: Չէ՞ որ մեզ մոտ չափից դուրս ժողովրդավարություն է:
Պետրոս Ալեքսանյան
Հ.Գ.: Մեզ մոտ այնքան ժողովրդավարություն է, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանդես եկող Նիկոլ Փաշինյանին չեն իջեցնում իշխանական հեռուստաեթերներից (հանուն ճշմարտության պետք է ասել, որ հայկական ժողովրդավարության պայմաններում մեզ մոտ չիշխանական հեռուստաեթեր չկա): Նիկոլին «ռասկրուտկա» են անում «պո պոլնոյ պռագռամմե»: Իսկ դուք ասում եք, թե չի կարող պատահել:
Փրկել շարքային Սարգսյանին