Աշխարհ

09.03.2018 18:11


Այովա նահանգում սեռական ոտնձգությունների համար մեղադրվողը Հայաստանից արտաքսվել է ԱՄՆ

Այովա նահանգում սեռական ոտնձգությունների համար մեղադրվողը Հայաստանից արտաքսվել է ԱՄՆ

ԱՄՆ Այովա նահանգի Թեյլորի շրջանում սեռական ոտնձգության համար մեղադրվող քաղաքացին Հայաստանից արտահանձնվել է ԱՄՆ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Radio Iowa-ն, 35-ամյա Բեն Ռիսը իր նախանական կալանքի ժամանակ փախուստի է դիմել, և Թեյլորի շրջանի շերիֆի գրասենյակի տեղեկություններով մեկնել է Արևելյան Եվրոպա: Ռիսը մեղադրվում է երկրորդ աստիճանի սեռական ոտնձգության երեք դեպքերի համար:

Ռիսը հայտնաբերվել է 2017թ-ի դեկտեմբերին Հայաստանում և ձերբակալվել: Մի շարք գերատեսչությունների համագործակցության շնորիհիվ, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարության, արդարադատության նախարարության, Ինտերպոլի, Հայաստանի կառավարության, Հայաստանում ԱՄՆ դեսպանության, Թեյլորի շրջանի շերիֆի գրասենյակի Ռիսը վերադարձվել է ԱՄՆ:

Այս խորագրի վերջին նյութերը