Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջը
Այսօր՝ մարտի 9-ին, Ադբեջան է մեկնել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան: Երկօրյա այցի շրջանակում Իզորիան արդեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին: Այս մասին հայտնում էՎրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Նախարարների հանդիպում սկզբից եղել է երկողմ ձևաչափով, ապա ավելի ընդլայնված կազմով: Բանակցությունների շրջանակներում ստորագրվել է 2018 թվականին պաշտպանության ոլորտում համագործակցության պլան, որի մանրամասները չեն հրապարակվել:
Իզորիան կհանդիպի նաև Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասուլզադեին և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին:

Աղբյուրը՝ razm.info