Եթովպիայում Լավրովի և Թիլերսոնի հանդիպումը չկայացավ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն այդպես Էլ հանդիպում չանցկացրեցին Եթովպիայում: Մարտի 9-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է Ռուսաստանի պատվիրակության մի աղբյուր:
«Ո՛չ, հանդիպումը չկայացավ»,-ասել Է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով համապատասխան հարցին: Լավրովը մարտի 8-ին ժամանել Էր Ադիս Աբեբա, որտեղ այցով գտնվում Էր նաեւ Թիլերսոնը, դեռ ավելին՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հաստատվել էին նույն հյուրանոցում:
Մարտի 5-ին ՌԴ-ի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել Էր, որ Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել Է Եթովպիայում կազմակերպել Լավրովի եւ Թիլերսոնի բանակցությունները: Սակայն հաջորդ օրը Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը հայտարարել Էր, թե Վաշինգտոնը նման առաջարկություն չի ստացել Մոսկվայից: ԱՄՆ-ում ՌԴ-ի դեսպանությունում այդ պնդումները որակել են «իրականության խեղաթյուրում» եւ «ապատեղեկատվություն»՝ պարզաբանելով, որ Թիլերսոնի հետ Լավրովի հանդիպման վերաբերյալ հարցումը Պետդեպ Է ուղարկվել մարտի 2-ին:

Աղբյուրը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ