Լրահոս

21.03.2009 12:04


Բանկերը վարկեր չե՞ն տրամադրում գյուղացուն

Փետրվարի վերջի տվյալներով՝ Արմավիրում շուրջ 12000 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ վարված չեն։ Ըստ «Հայաստանի ագրարագյուղացիական միության» նախագահ Հրաչ Բերբերյանի՝ անցած տարվա համեմատությամբ՝ սա հսկայական տարբերություն է և ի վնաս բոլորին. գյուղացին, չկարողանալով վարկ վերցնել բանկերից և սերմացուի գումար չունենալով, անցած տարվա սերմն է օգտագործում, իսկ դա բերքատվությանի կրճատման պատճառ է դառնալու։

-Բոլոր լրատվամիջոցներում ապատեղեկատվություն է տարածվում, թե բանկերը վարկեր են տրամադրում գյուղացիներին։ Դա իրականությանը չի համապատասխանում, ես տասնյակ օրինակներ կարող եմ բերել, որ լրաջագույն ֆերմերներ դիմել են բանկերին և չեն կարողացել գումար ստանալ,- «7 օր»-ի հետ զրույցում ասել է նա։ Այն հարցին, թե. «Չէ՞, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն ինքն է հայտարարել վարկավորման մասին»,– նա պատասխանեց.

-Վարկավորվում են վերամշակողները։ Գյուղմթերքի վերամշակումը կապ չունի գյուղացիների հետ։ Մենք մեկ ամիս առաջ առաջարկ ենք ներկայացրել կառավարությանը, որ ժամանակավորապես ֆինանսավորի գյուղացիներին, մոտ 300 միլիոն դրամով։ Ցավոք սրտի դեռ արձագանք չկա։

Նա նաև հավելեց, որ փոխանակ կառավարությունը մտածի գյուղացուն գարնանացանին օգնելու մասին, «թեյի արտադրության ծրագր է հաստատում»։

Այս խորագրի վերջին նյութերը