Թրամփը ապամիջուկայնացման հարցով կհանդիպի Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ Կորեական թերակղզուց միջուկային զենքի դուրսբերման շուրջ համաձայնություն ձեռք բերելու համար: Այդ մասին հայտարարել է Հարավային Կորեան ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյան՝ Սպիտակ տանը Թրամփի հետ հանդիպումից հետո:
«Մեր հանդիպման ժամանակ ես նախագահ Թրամփին ասացի, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը հավատարիմ է ապամիջուկայնացմանը»,-ասել է Հարավային Կորեայի Ազգային անվտանգության վարչության ղեկավար Չուն Յու Յոնգն, ով վերջերս էր այցելել Փհենյան:
«Կիմը խոստացել է, որ Հյուսիսային Կորեան կխուսափի միջուկային կամ հրթիռային փորձարկումներից,-ասել է Չուն Յու Յոնգը՝ շարունակելով,-Նախագահ Թրամփը գոհունակություն հայտնեց ճեպազրույցի ժամանակ և ասաց, որ մինչև մայիս կհանդիպի Կիմ Չեն Ունի հետ՝ հասնելու վերջնական ապամիջուկայնացման»։
Հիշեցնենք՝ ամերիկացիները պնդում են, որ Փհենյանը պարտավոր է հրաժարվել միջուկային զենքից, Հյուսիսային Կորեան այդ պահանջը մերժում է:

Աղբյուրը՝ Ազատություն