Կարծիք

09.03.2018 08:56


Օրենք կուսակցական բռնության դեմ

Օրենք կուսակցական բռնության դեմ

Միջազգային կառույցները, հաշվի առնելով հայաստանյան կուսակցությունների ներկուսակցական ոչ բարվոք վիճակը, այն է՝ անդամների նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունքը՝ հայհոյանքներ, բռնություններ, ընդհուպ՝ գիշատիչների հարձակումներ, ինչպես նաև հարկադրումներ՝ ստիպելով կուսակցության անդամներին, հակառակ իրենց կամքի և նախկինում արած հայտարարությունների, զբաղեցնել տարբեր պետական պաշտոններ, մասնավորապես՝ ՎԱՐՉԱՊԵՏԻ պաշտոնը, ՀՀ իշխանություններին առաջարկել են օրենք ընդունել կուսակցական բռնությունների դեմ:

Սակայն հայաստանյան կուսակցությունները դեմ են առաջարկությանը և այն համարում են միջամտություն մեր ներքին գործերին, որի նպատակն է խաթարել մեր ընտանե-կուսակցական, առաքելական ավանդույթները, որոնց շնորհիվ է հայ ժողովուրդը գոյատևել (ՀՅԴ), բարգավաճել (ԲՀԿ) և ստեղծել ապահով Հայաստան (ՀՀԿ):

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը