Լրահոս

10.02.2010 10:49

ՆԺԿ նախագահը՝ Սերժ Սարգսյանի ուղերձի մասին. «Դարձել է չերեզ Աշտարակ Մոսկվա»

Փետրվարի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի օդային տարածքով թռչելիս ուղերձ էր հղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին։ Մեկնաբանելով ՀՀ նախագահի այս քայլը՝ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «7 օր»-ին ասել է.

-Ես ինչքան գիտեմ, դեպի Անգլիա Թուրքիայի վրայով ճանապարհն ավելի երկար է։ Կարծում եմ՝ Վրաստանով կարելի էր միանգամի՛ց գնալ։ Դարձել է, ինչպես ասում են, չերեզ Աշտարակ Մոսկվա։ Դա մի PR քայլ էր՝ ցույց տալու, որ բաց օդային սահմանով Սերժ Սարգսյանը թռչում է դեպի Անգլիա և փորձում է բավական մարդասեր և տոլերանտ վերաբերմունք ցուցաբերել։ Եվ թուրքերին ուղերձ է հղում, որն ընդունված բան է ուղղակի։ Ինչքան ես գիտեմ, Գյո՛ւլը Թուրքիայում չէ։ Ինչ-որ մեկը շատ դիպուկ է նկատել, որ երևի Գյուլն էլ Հնդկաստանից կամ Չինաստանից կամ որևէ մի տեղից Հայաստանի վրայով կգա, և նաև մի ուղերձ էլ նա կուղարկի։ Ասում են՝ ո՞ւմ հետ էիր շաշկի խաղում։ Պատասխանում է՝ Թորգոմի։ Ասում են՝ մի դիմում էլ թող նա գրի։

ՆԺԿ նախագահը հավելել է, որ հայ-թուրքական հարաբերություններում լրջության աստիճանն այնքան է ընկել, որ այժմ PR քայլերով են փորձում այդ գործընթացի վրա կենտրոնացնել։

-Ես ավելի լուրջ գործընթացների կողմնակից եմ,- նշել է Ա. Կարապետյանը,- ո՛չ մասնավոր այցերն են ինչ-որ բան փոխելու, ո՛չ նմանատիպ անլուրջ գործընթացների շարունակությունը։ Կարծում եմ՝ մոտակա ժամանակներում ճնշումները կշարունակվեն, և Հայաստանն է՛լ ավելի է փակուղի մտնելու։ Դրա՛ մասին պետք է ավելի շատ մտածել, քան թե ինչ-որ մեկը մյուսին ուղերձ հղի կամ ինչ-որ բան գրի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։