Երկու կին է վայր ընկել թուրքական հյուրանոցի 5-րդ հարկից՝ փրկվելով հրդեհից (տեսանյութ)
Իզմիրում գտնվող հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 4 մարդ։ Նրանցից 2-ը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը։ Ականատեսները նկարահանել են կանանց փրկվելու անհաջող փորձը։
Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է 5-րդ հարկում՝ հեռախոսի լիցքավորման սարքի պատճառով։ Կրակն արագ տարածվել է՝ փակելով կենվորներից 4-ի ելքի ճանապարհը։ Նրանցից 2-ը բարձրացել են պատուհանագոգի վրա և սպասել հրշեջների ժամանելուն, որոնք էլ տուժածներին իջեցրել են ցած։ Իսկ 2 կանայք մեկը մյուսի հետևից փորձել են ինքնուրույն հասնել հարևան շինության տանիք։
Ականատեսները փորձել են համոզել հետ կանգնել այդ վտանգավոր մտքից, սակայն մոտեցող կրակը մտածելու ժամանակ չի թողել։ Կադրերում երևում է, թե ինչպես է մի կին փորձում փրկվել, սակայն հանկարծ վայր է ընկնում։ Ավելի ուշ պարզվել է, որ նա հոսանքահարվել է և ընկել ավտոմեքենայի տանիքի վրա։
Նրա ընկերուհուն հաջողությունն ավելի է ժպտացել՝ նրան բռնել են ներքևում գորգը բացած մարդիկ։

7or.am