Կարծիք

08.03.2018 08:49


Հոգևոր անվտանգության խնդիրը սպառնում է մեզ վերածել անասունների

Հոգևոր անվտանգության խնդիրը սպառնում է մեզ վերածել անասունների

Հոգևոր անվտանգության խնդիրը սպառնում է մեզ վերածել անասունների:
Վահան Տերյանը Հոգևոր Հայաստանի մասին գրելիս, հույս է հայտնում, թե կանցնի այս արյունալի հանդեսը.
«Դուք, որ ինքնակոչ հյուրեր եք այսօրվա արյունալի հանդեսում, մի՞թե չեք զգում ձեր դրության տարօրինակությունը, անհարմարությունը:
Դուք, որ հարսանյաց հյուր եք միշտ և երբեք ազնիվ աշխատանքի և սրտակեղեք ցավի հետ լինել չկամեցաք մեզանում:
Դուք, որ ժառանգ եք դարձել մեր հայրենիքի և երբեք չեք գնահատել նրա հոգեղեն ավանդը: Բայց կանցնի այս արյունալի հանդեսը, որի մեջ դուք ինքնակամ և ինքնակոչ թամադա եք դարձել...»:

Ցավոք, չի անցնում. պալատում է թագադրվում ռաբիսը, գռեհը, հեռուսաաղբը...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը