Աշխարհ

07.03.2018 14:09


Ադրբեջանում հայտնել են 2 ահաբեկչի սպանելու մասին

Ադրբեջանում հայտնել են 2 ահաբեկչի սպանելու մասին

Մարտի 7-ին Ադրբեջանի անվտանգության պետական ծառայությունից հայտնել են, որ մի քանի քաղաքացիներ պատրաստվել են ահաբեկչական գործողություններ իրականացնել երկրի տարածքում: Ծառայության հատուկջոկատայինները գործողություն են իրականացրել երկրի հյուսիսային Խաչմազ շրջանում, ինչի արդյունքում սպանվել է 2 զինյալ: Փոխանցում է ադրբեջանական Trend գործակալությունը:

Աղբյուրը հայտնում է, որ «Խաչմազ Ջամաաթի» ահաբեկչական խմբավորման անդամներ՝ Սաբիր Մամեդով Արուլլա օղլուի գլխավորությամբ, ծրագրել էին ահաբեկչական գործողություններ երկրի տարածքում:

Ըստ ծառայության հաղորդագրության՝ Խաչմազ շրջանում գործողությունների ժամանակ, Ադրբեջանի ՊԱԾ հատուկջոկատայինները սպանել են Սաբիր Մամեդովին և Թառլան Սալիմովին, ովքեր «դիմադրություն են ցուցաբերել»: Հայտնաբերվել են նաև ինքնաշեն պայթուցիկ սարքեր, տարբեր տեսակի զենքեր:

Ծառայության հատուկջոկատայինների կողմից կորուստների կամ հնարավոր վիրավորների մասին որևէ տվյալ չի հաղորդվել: Ըստ ադրբեջանական կողմի՝ «Խաչմազ Ջամաաթի» խումբը ընդգրկված է միջազգային ահաբեկչական խմբավորումների մեկի կազմի մեջ:

Ավելացնենք, որ Ադրբեջանի քաղաքացիները մեծամասամբ անդամակցում են Մերձավոր Արևելքում գործող տարբեր զինյալ խմբավորումների: Ադրբեջանցիները կռվում են նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմում:

2017-ի սեպտեմբերին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մադաթ Գուլիևը հայտարարել էր, որ վերջին 5 տարվա ընթացքում Սիրիայում և Իրաքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամագրվել է Ադրբեջանի ավելի քան 900 քաղաքացի:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը