Աշխարհ

07.03.2018 11:57


Պոռնոաստղ Ստեֆանի Քլիֆորդը դատի Է տվել Թրամփին

Պոռնոաստղ Ստեֆանի Քլիֆորդը դատի Է տվել Թրամփին

Պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդը, որն ավելի հայտնի Է որպես Սթորմի Դենիելս (Stormy Daniels), դատի Է տվել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին:

Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NBC News հեռուստաալիքը: Հայցի համար առիթ Է ծառայել նրա կողմից կնքված՝ Թրամփի հետ կապերի վերաբերյալ տեղեկատվության չհրապարակման համաձայնագիրը: Մեծերի համար ֆիլմի աստղը պնդում Է, որ նախագահն, ի տարբերություն իրեն՝ Քլիֆորդի, պայմանագրում չի դրել իր ստորագրությունը՝ դա պատվիրակելով իր փաստաբան Մայքլ Քոենին: Դերասանուհին պահանջում Է համաձայնագիրն անվավեր ճանաչել:

Քլիֆորդը եւ Թրամփը սեռական կապեր են ունեցել 2006-2007 թվականներին: Որպեսզի սույն տեղեկատվությունն ի հայտ չգա, 2016 թվականի նախագահական արշավի թեժ պահին Քոենը 130 հազար դոլար Է վճարել պոռնոդերասանուհուն: Ավելի ուշ Սպիտակ տանն այդ տվյալները հերյուրանք են համարել:

Այս խորագրի վերջին նյութերը