Կարծիք

07.03.2018 09:09


Նման ալանի հեքիաթ միայն ՀՀԿ-ն կարող էր հորինել

Նման ալանի հեքիաթ միայն ՀՀԿ-ն կարող էր հորինել

Տասը տարի բոլոր որոշումները Սերժ Սարգսյանը միանձնյա է ընդունել և անգամ կուսակցական վերնախավի հետ չի քննարկել:
Իր գլխավորած կուսակցությունը բոլորի նման վերջին պահին է իմացել, որ նա հայ-թուրքական գործընթաց է սկսում, հետո էլ մեզ նման զարմացել է, որ «կռուգ է տալիս» ու մտնում է ԵԱՏՄ: Նրա բոլոր նախաձեռնությունների մասին կուսակիցները անտեղյակ են եղել:
Սակայն հիմա հանկարծ Վահրամ Բաղդասարյանը փորձում է մեզ համոզել, որ Սերժ Սարգսյանը կուսակցության շարքային անդամ է ու պետք է ենթարկվի կուսակցության որոշումներին:
ՀՀԿ նախագահի բարձունքից ինչպիսի՜ վայրէջք:
Եվ Բաղդասարյանն այնպես է ներկայացնում շարքային Սարգսյանին, որ թվում է, թե նա Տեղ գյուղի կուսակցական տարածքային կառույցի ցուցակի վերջին անդամն է:
Նույնիսկ կարող է վերջերս է ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում գրել:
Նման ալանի հեքիաթ միայն ՀՀԿ-ն կարող էր հորինել՝ շարքային անդամ առաջնորդի երդումը դրժելն արդարացնելու և նրան վարչապետի աթոռին նստեցնելու նպատակով:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը