ՀՀԿ-ականներն իրար հերթ չտալով հայտարարում են, որ իրենք ապրիլի 9-ից հետո վարչապետի պաշտոնում տեսնում են Սերժ Սարգսյանին: Ինչպես ռուսները կասեին՝ «И это при живом то Карапетяне»:
ՀՀԿ-աններից ոմանք համեմատաբար քաղաքավարի են ձևակերպում իրենց տեսակետը: Կան նաև Կարեն Կարապետյանին կոպիտ ձևով «կպնողներ»: Օրինակ՝ գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանը վարչապետի թեմայով իր խոսքում օգտագործեց «Կարեն Կարապետյանն ո՞վ ա, նա ինչ գիտի Ղարաբաղից, ...» ձևակերպումը:
ՀՀԿ-ում չկա մեկը, ով կհայտարարի՝ կարծում է, որ Կարապետյանն արժանի է վարչապետի պաշտոնում մնալուն, քանզի նրա իմիջային քողի տակ են ԱԺ ընտրությունների ժամանակ «խփվել» անհրաժեշտ տոկոսները:
Եթե նախկինում Կարապետյանը խոսում էր իր՝ ապրիլից հետո վարչապետ մնալու մասին, ապա այժմ նա լուռ է: Իսկ լռությունը, ինչպես հայտնի է, համաձայնության նշան է: Կամ էլ՝ մանթրաժի: Ամեն դեպքում Կարապետյանը լուռ է:
Խորհրդարանին ներկայացվող օրինագծերից պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է վարչապետության, իսկ Կարապետյանի համար նախատեսվել է 1-ին փոխվարչապետի կարգավիճակը: Վարչապետի գրասենյակը լինելու է Բ26-ում, իսկ 1-ին փոխվարչապետինը՝ Հանրապետության հրապարակում: Ասել է թե՝ արտաքուստ ամեն ինչ մնալու է իր տեղը և պահպանվելու է ներիշխանական ստատուս-քվոն, բայց դա միայն արտաքուստ: Կարապետյանն, ըստ էության, կարգավիճակի իջեցում է ապրելու:
Կհամաձայնի՞ Կարապետյանը իրեն բաժին հանվող պաշտոնը վերցնել, թե՞ ոչ:
Կան հետևյալ տարբերակները՝
Տարբերակ 1-ին
«Ատամ» ցույց տալ և ապրիլի 9-ից հետո փորձել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակն օգտագործել դե յուրե վարչապետ դառնալու համար:
Նկատենք, որ նման քայլի գնալու համար նա որևէ ռեսուրս չունի, քանզի նշանակման օրվանից համաձայնել է դառնալ ոչ թե քաղաքական ֆիգուր, այլ՝ մենեջեր:
Կարապետյանը քաղաքական առումով այնքան անատամ գտնվեց, որ հազիվ թե մտքով անգամ անցկացնի «գազ» տալ Սերժ Սարգսյանի անպաշտոն մնալու 7 օրերի ընթացքում: Թեև ո՞վ գիտե:
Տարբերակ 2-րդ
Կարապետյանը չի համաձայնում իր նոր դերակատարման հետ և հրաժարվում է ընդունել 1-ին փոխվարչապետի պաշտոնը:
Այստեղ երկու ենթատարբերակ է հնարավոր՝ ա. նա չի վերցնում պաշտոնն ու հրապարակավ հակադրվում է իշխող ուժին, բ. հրաժարվում է 1-ին փոխվարչապետ լինելու առաջարկից ու սուսիկ-փուսիկ մեկնում է Ռուսաստան այնպես, ինչպես Երևանի քաղաքապետ աշխատելուց հետո արեց:
Նկատենք, որ այս ենթատարբերակները ևս քիչ հավանական են, քանզի «ա»-ի համար էլ է քաղաքական քայլերի ալգորիթմ պետք, ինչը չունի Կարապետյանը: Իսկ «բ»-ին նա հազիվ թե գնա, քանզի այստեղ նա իր գործընկեր Սամվել Կարապետյանի հետ համատեղ բիզնես շահեր ունի և այդ շահերը պաշտպանելու համար նրան 1-ին փոխվարչապետի պաշտոնը հաստատ չի խանգարի:
Տարբերակ 3-րդ
Կարապետյանը համաձայնում է դառնալ 1-ին փոխվարչապետ՝ «հետագայում տեսնենք, թե ինչ կլինի» թեմայով:
Սա ամենահավանական տարբերակն է: Բայց եթե Կարապետյանը մտածում է, որ այդ պաշտոնն իր համար «բրոնյա» է արված, ապա չարաչար սխալվում է: Նոր Սահմանադրությունը կայուն անկայունության ական է դրել պետության ու նաև՝ իշխանական համակարգի տակ: Այնպես որ, ոչ մեկին ոչինչ երաշխավորված չէ:
Ակնհայտ է, որ Կարապետյանն այս տարբերակի դեպքում ապրիլի 9-ից հետո վարկանիշային շատ լուրջ հարված է ստանալու: Քանզի մի բան է, երբ դու լքում ես Երևանի քաղաքապետի պաշտոնը, մեկ այլ բան, երբ դիրքդ զիջում ես այն դեպքում, երբ քեզանից հանրային որոշակի սպասում է եղել:
Կարգավիճակի իջեցմանը լուռ համաձայնություն տալով՝ դու ցույց ես տալիս, որ ընդամենը կեղծ սպասումներ առաջացնողի և ընտրակեղծիքները որոշակիորեն լեգիտիմացնողի դերակատարում ես ունեցել, ինչը չի ներվում քաղաքականության մեջ:
Դե իսկ վարկանիշային անկումից հետո այսօր երաշխավորված պաշտոնը վաղը կարող է դառնալ չերաշխավորված:
Դեռևս վարչապետԿարապետյանի թեման այս պահին զուտ մարզական հետաքրքրություն է ներկայացնում: Ընդամենը հետաքրքիր է լինելու տեսնել, թե ինչ ձևակերպումներով է նա հետ կանգնելու իր «դուխով» հայտարարություններից և դեմքի ինչպիսի՞ արտահայտությամբ է լսելու Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու ՀՀԿ-ի պաշտոնական հայտարարությունը:
Կար ժամանակ, երբ Կ. Կարապետյանը հայտարարում էր, թե Սերժ Սարգսյանի վարչապետության թեմայով որոշ ՀՀԿ-ականներ իրենց անձնական կարծիքներն են հայտնում և դա կուսակցական տեսակետ չէ: Այ երբ որ կլինի ՀՀԿ-ի տեսակետը, այն ժամանակ ինքը կխոսի: Հիմա գալիս է արդեն խոսելու ժամանակը: Մենեջերի դերի մեջ մտած Կարապետյանն ի՞նչ է ասելու:
Կմնա՞, թե՞ կգնա Կարեն Կարապետյանը

Դեռևս վարչապետ Կարապետյանի թեման այս պահին զուտ մարզական հետաքրքրություն է ներկայացնում: Ընդամենը հետաքրքիր է լինելու տեսնել, թե ինչ ձևակերպումներով է նա հետ կանգնելու իր «դուխով» հայտարարություններից և դեմքի ինչպիսի՞ արտահայտությամբ է լսելու Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու ՀՀԿ-ի պաշտոնական հայտարարությունը:

Հայկ Ուսունց