Աշխարհ

06.03.2018 21:39


Forbes-ի «Միլիարդատերեր-2018» վարկանիշային աղյուսակում ընդգրկվել է հայազգի երեք գործարար

Forbes-ի «Միլիարդատերեր-2018» վարկանիշային աղյուսակում ընդգրկվել է հայազգի երեք գործարար

Ամերիկյան Forbes հանդեսի կազմած աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում ընդգրկվել է ծագումով հայ երեք գործարար:

«Միլիարդատերեր-2018» վարկանիշում Ռուսաստանում գործունեություն ծավալող «Մագնիտ» ցանցի հիմնադիր, «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) 4 միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցնում է 550-րդ հորիզոնականը:

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը 3,7 միլիարդ դոլար կարողությամբ ընդգրկվել է 606-րդ հորիզոնականում: 2,7 մլրդ դոլար կարողությամբ արգենտինահայ գործարար, Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանը զբաղեցնում է 887-րդ տեղը:

«Միլիարդատերեր-2018» վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը 112 մլրդ դոլար կարողությամբ զբաղեցնում է Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը, 90 մլրդ դոլարով նրան հաջորդում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, իսկ 84 մլրդ-ով երրորդ տեղում է ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթը:

Ամենահարուստների տասնյակում են ընդգրկվել նաև LVMH ընկերությունը ներկայացնող ֆրանսիացի Բեռնար Արնոն՝ 72 մլրդ կարողությամբ, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 71 մլրդ-ով, Zara-ի հիմնադիր Ամանսիո Օրտեգան՝ 70 մլրդ-ով, մեքսիկացի գործարար Կառլոս Սլիմը՝ 67,1 մլլրդ-ով, ամերիկացի Կառլոս Կոչը՝ 60 մլրդ-ով, նույնքան կարողությամբ Դևիդ Կոչը և ամերիկացի Լարի Էլիսոնը՝ 58,5 մլրդ դոլար կարողությամբ:

Աղբյուրը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ

Այս խորագրի վերջին նյութերը