Աշխարհ

06.03.2018 21:17


Հնդկաստանում հայրը կտրել է որդու ձեռքը՝ փորձելով նրան բուժել պոռնոկախվածությունից

Հնդկաստանում հայրը կտրել է որդու ձեռքը՝ փորձելով նրան բուժել պոռնոկախվածությունից

Հնդկաստանի Խայդարաբադ քաղաքում տղամարդուն կալանավորել են այն բանի համար, որ նա կտրել է 19-ամյա որդու ձեռքը պոռնոյով հրապուրվելու համար: Այդ մասին գրում է «IANS.» գործակալությունը:

Նշվում է, որ 45-ամյա տղամարդը զայրացել է, որ որդին ժամանակի մեծ մասը վատնել է մեծահասակների համար նախատեսված տեսանյութեր դիտելու վրա: Ընտանիքի հայրը հայտարարել է, որ որդու այդ կախվածությունը ոչ միայն նրա մասնագիտական ձեռքբերումների վրա է ազդում, այլև՝ ինքնազգացողության:

Փորձելով բուժել որդուն՝ տղամարդը դիմել է ծայրահեղ քայլի և կտրել է որդու աջ ձեռքը: Տուժող տղան այժմ գտնվում է հիվանդանոցում: Բժիշկները գտնում են, որ կտրված վերջույթի մասը կարելու և շարժողականությունը վերականգնելու հավանականությունը մեծ չէ:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի հատկանիշներով:

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը