Քաղաքական

06.03.2018 14:32


ՀԱՊԿ-ն չի օգնի Ղարաբաղին պատերազմի պարագայում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

ՀԱՊԿ-ն չի օգնի Ղարաբաղին պատերազմի պարագայում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Լեռնային Ղարաբաղը ՀԱՊԿ անդամ չէ, եւ կազմակերպությունը Ստեփանակերտին ռազմական օգնություն չի ցուցաբերի։ news.am-ը տեղեկացնում է, որ այս մասին մարտի 6-ին՝ «ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական անվտանգության հիմնական սպառնալիքները» թեմայով Մոսկվա-Երեւան-Աստանա-Բիշքեք-Մինսկ տեսակամուրջի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

Նա նշել է, որ ՀԱՊԿ համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի հետ, եւ, համապատասխանաբար, ՀԱՊԿ–ն Երեւանի առաջ ունի որոշակի պարտավորություններ։ «Հայաստանի քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ սպառնալիքի պարագայում ՀԱՊԿ-ն նրանց վտանգի մեջ չի թողնի»,-նշել է Սիդորորվը։

Գեներալ-գնդապետը հավելել է նաեւ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները բավականին լարված են, բայց ոչ այնքան, որ երկու երկրները «միմյանցից մայրաքաղաքներ խլեն»՝ հիշեցնելով, որ ինչ–որ ժամանակ այդ երկրների ժողովուրդները մեծ խորհրդային ընտանիքի մաս են եղել՝ ապրելով խաղաղության եւ փոխադարձ հարգանքի պայմաններում։

Մանրամասները՝ news.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը