Բաքվի նարկոդիսպանսերը հրդեհել էր հիվանդներից մեկը․ Ադրբեջանի դատախազություն
Ադրբեջանի իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ Բաքվի նարկոդիսպանսերում տեղի ունեցած հրդեհը, որի հետևանքով 25 մարդ է մահացել, իրականացրել է այնտեղ բուժվող հիվանդներից մեկը:
«Մոհամեդ Մամեդովը չէր ցանկանում բուժվել նարկոդիսպանսերում և որոշել էր ինքնասպանություն գործել: Մարտի 2-ի վաղ առավոտյան նա հրդեհ է իրականացրել մասնաշենքում, որտեղ բուժվում է»,-ասված է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության և գլխավոր դատախազության համատեղ հայտարարությունում, ըստ որի՝ «կասկածյալը, ով խոստովանել է մեղքը, ձերբակալված է»:
Ավելի վաղ հաղորդվում էր, թե հրդեհը տեղի է ունեցել էլեկտրական լարերի անսարքության պատճառով:
Հրդեհի փաստով քրեական գործ է հարուցվել, որի հետաքննությունը անձամբ վերահսկում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Աղբյուրը՝ Ազատություն