Աշխարհ

06.03.2018 17:38


Ուսումնասիրվել է թուրքական հեռուստասերիալներում կանանց և տղամարդկանց իրավահավասարության հարցը

Ուսումնասիրվել է թուրքական հեռուստասերիալներում կանանց և տղամարդկանց իրավահավասարության հարցը

Թուրքիայում շարունակվում են ընտանեկան վեճերի պատճառով գրանցվել սպանություններ, որոնք հնչեղություն են ստանում թուրքական լրատվամիջոցների կողմից:

Մարտի 1-ին Ստամբուլի թաղամասերից մեկի շենքում նմանատիպ սպանություն է գրանցվել։ Կնոջը սպանած անձը դիմել է ինքնասպանության։

Ողբերգության պատճառը եղել է այն, որ այդ կինը ամուսնացած է եղել մի թուրք իմամի հետ, ում հետ երկար վեճեր ունենալուց հետո որոշել է բաժանվել։ Դեռ օրինապես չբաժանված կինը անձնական կապեր է հաստատել ոմն Օզյուրեքի հետ, սակայն երբ մտափոխվել է և որոշել վերադառնալ իր նախկին ամուսնու մոտ, սպանվել է Օզյուրեքի կողմից:

Նմանատիպ մի ողբերգական դեպք էր պատահել, երբ Ստամբուլի սուպերմարկետներից մեկում տղամարդը սպանել էր մի կնոջ։ Դեպքի պատճառը նույնպես ընտանեկան վեճերն են։

Թուրքիայի արդյունաբերողների և գործարարների միությունը (TÜSİAD) և Թուրքիա «Kadir Has» համալսարանը համատեղ ջանքերով ծրագիր են մշակել, որում ուսումնասիրվել է Թուրքիայի հեռուստաալիքներով ցուցադրվող սերիալներում կանանց և տղամարդկանց իրավահավասարության հարցը։

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ սերիալներում հիմնական և երկրորդական դերերը հավասարաչափ բաշխվել են կին և տղամարդ դերասանների միջև։ Սերիալներում մշտապես շեշտը դրվում է կանանց արտաքին տվյալները ներկայացնելու վրա:

Սերիալներում ամեն 3 կնոջ կերպարից 2-ը անօգնական են բնույթ են կրում, որտեղ կինը ենթարկվում է ճնշման։

Սերիալներում տղամարդիկ մշտապես տեղյակ են կանանց անձնական կյանքից: Իսկ աշխատանք ունեցող կերպարները հիմնականում տղամարդիկ են։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը