Աշխարհ

06.03.2018 13:26


Գերմանաբնակ թուրքերը Մերկելին ավելի շատ են սիրում, քան Էրդողանին

Գերմանաբնակ թուրքերը Մերկելին ավելի շատ են սիրում, քան Էրդողանին

Գերմանիայում բնակվող թուրքերը կանցլեր Անգելա Մերկելին ավելի շատ են սիրում, քան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Այս մասին պարզ է դարձել Գերմանիայում սեպտեմբերին անցկացված համապետական ընտրությունների ժամանակ անցկացված սոցհարցումների արդյունքների հրապարակումից:

Դուիսբուրգ-Էսսենի ու Քյոլնի համալսարանների կողմից ազգությամբ թուրք գերմանիայի քաղաքացի ընտրողների շրջանում անցկացված հարցումներից պարզ է դարձել, որ նրանց 35 տոկոսը ձայն է տվել «Սոցիալ դեմոկրատական» ու «Ձախերի» կուսակցություններին, իսկ Թուրքիայի ԱԶԿ-ական (AKP-Արդարություն և զարգացում կուսակցություն) հետ լավ հարաբերություններ ունեցող «Գերմանացի դեմոկրատների ալյանսին» սատարել է նրանց 12 տոկոսը:

Հարցման կազմակերպիչները մասնակիցներին խնդրել են Էրդողանին գնահատել նվազագույնը -5 և առավելագույնը +5 գնահատականով: Էրդողանի միջին գնահատականը կազմել է -2.5: Նույն չափորոշիչներով գնահատված Մերկելի միջին գնահատանը կազմել է +1.5:

Մասնակիցների 66 տոկոսը դեմ է արտահայտվել Թուրքիային Եվրամիություն ընդունելուն:

Նախորդ տարի Թուրքիայում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցած միաժամանակ Թուրքիայի և Գերմանիայի քաղաքացիություն ունեցող թուրքերի միայն 21 տոկոսն է կողմ արտահայտվել Էրդողանի իշխանության վերարտադրությունը ապահովող նոր սահմանադրությանը:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը