Լրահոս

09.02.2010 17:29


Վլադիմիր Կարապետյան. «Ուղերձում բացի մեղմացումից կամ հետ կանգնելու փորձից այլ բան չեմ տեսնում»

Վլադիմիր Կարապետյան. «Ուղերձում բացի մեղմացումից կամ հետ կանգնելու փորձից այլ բան չեմ տեսնում»

«Հայ ազգային կոնգրեսի» անդամ Վլադիմիր Կարապետյանը, պատասխանելով «7օր»-ի հարցին՝ ինչպես է մեկնաբանում ՀՀ նախագահի կողմից Աբդուլլա Գյուլին հղած ուղերձը, և արդյոք այն դիտարկո՞ւմ է որպես վերջին զգուշացում, ասել է.

-Այդ ուղերձում ես զգուշացում չտեսա. զգուշացում տեսել էի մեկ ամիս առաջ, երբ ժամանակ էր տրվում, և ասվում, որ եթե ողջամիտ ժամկետում գործընթացները չիրականացվեն, մենք դուրս կգանք։ Այդ ժամանակ զգուշացում կար։ Հիմա՝ առաջին նախազգուշացումից հետո,  բացի մեղմացումից կամ հետ կանգնելու փորձից այլ բան չեմ տեսնում։ Տեսնում եմ յուրօրինակ արձագանք Էրդողանի կամ թուրքական բարձրագույն իշխանության կողմից մեզ «ագրեսոր», «օկուպանտ» անվանելու մեջ, այսինքն՝ ստացվում է, որ որքան կոշտ են մեզ հետ թուրքերը խոսում, այնքան ավելի մեղմ են արձագանքները Երևանից։

Ի դեպ, Վլադիմիր Կարապետյանն այս ուղերձը համարում է նաև ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարի տեղակալի այցելության հետևանք։

-Առհասարակ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ շփումներից հետո հայ-թուրքական ինչ-ինչ զարգացումներ են տեղի ունենում։ Նաև չեմ համաձայնում պալատական այն վերլուծաբանների հետ, որոնք համարում են, որ ճնշումները գործադրվում են Թուրքիայի վրա։ Ո՛չ, ճնշումները մեզ վրա են գործադրվում, և նման տոնայնությամբ հայտարարությունը դրա վկայությունն է,-ավելացրել է Վ. Կարապետյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը